ՕՔՐԻԴ, 29 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր Մակեդոնիայի Օքրիդ քաղաքում բացվում Է «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային համաժողովը։ Համաժողովին կմասնակցեն Հարավարեւելյան Եվրոպայի պետությունների ղեկավարները, աշխարհի շատ երկրների նախագահների անձնական ներկայացուցիչները, նախարարներ, միջազգային կազմակերպությունների, այդ թվում Եվրամիության, ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակները, դիվանագետներ, գիտնականներ։
Ռուսաստանը ներկայացնում Է Մակեդոնիայի Հանրապետությունում ՌԴ¬ի դեսպան Ահարոն Ասատուրը։ Մասնակիցների թվում է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Հանդիպման նախաձեռնողիՙ Մակեդոնիայի կառավարության կարծիքով, Օքրիդի համաժողովն ավանդ կներդնի Հարավարեւելյան Եվրոպայի տարածաշրջանի կայունացման գործում։ «Համաժողովը պետք Է պաշտպանի ժողովուրդների երկխոսությունը համապարփակ մասշտաբով եւ մատնանշի այնպիսի պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, որոնց դեպքում երկխոսություն վարելը կդառնա մշտական գործելակերպ միջազգային հարաբերությունների համակարգում», հայտարարել Է Մակեդոնիայի նախագահ Բորիս Տրայկովսկին։