«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2003-08-28 | #154, 2003-08-29 | #155, 2003-08-30


ԱԹԱԹՈՒՐՔԸ ՈՐՊԵՍ ՏԻՊԱՐ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ

Կալիֆոռնիայի նոր կառավարչի ընտրության թեման վերջին ժամանակներս չի իջնում ամերիկյան թերթերի էջերից։ Պայքարը թեժանում է։ Ինչպես հայտնի է, նույնիսկ իր թեկնածությունն է առաջադրել հայտնի տերմինատոր Առնոլդ Շվարցենեգերը։

Ամերիկայի հայկական համագումարը էլ.փոստով խմբագրության ուշադրությանն է ներկայացնում «Նյուզուիք» հանդեսի օգոստոսի 25-ի համարում զետեղված ԱԱՀ-ի գործադիր տնօրեն Ռոս Վարդյանի «Աթաթուրքի մյուս երեսը» վերնագրով նամակը, որտեղ քննադատության է ենթարկվում հանդեսի սյունակագիր Ջորջ Ուիլի այն կարծիքը, թե «Աթաթուրքի նման մեկը պետք է լինի Կալիֆոռնիայի նոր առաջնորդը»։

«Կալիֆոռնիայում շրջադարձային առաջնորդի տիպար ներկայացված Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ընտրությունը Ջորջ Ուիլը հիմնավորում է նրա առանձնահատկությունների ոչ ամբողջական գնահատմամբ (տե՛ս հանդեսի հուլիսի 7-ի համարում տպագրված «Արշալույսը Կալիֆոռնիայում» հոդվածը)։

Ուիլն ուշադրությունը կենտրոնացնում է երկիրն արդիականացնելու թուրք զորավարի հաջող քայլերի վրա, սակայն մոռացության է մատնում, որ այդ քայլերը նա իրականացրեց հազարավորներիՙ մասնավորապես թուրք փոքրամասնություններից հայերի եւ հույների կյանքի հաշվին։ Նրանք, ովքեր իրենց ընտանիքներին ու հարազատներին կորցրեցին, քիչ են արժեւորում նրա բարեփոխումների ու արդիականացման կարողությունները։ Կալիֆոռնիան գուցե կարիք ունի նոր մտածողության տեր առաջնորդների, բայց նրա տիպարը հաստատ չի կարող եւ չպետք է լինի Աթաթուրքը»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4