ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանում տարեկան իրացվում է մոտ 13 մլն դոլարի դեղորայք, որից 13%-ը տեղական արտադրանք է։ Ինչպես օգոստոսի 29-ի ասուլիսում հայտնեց ընթացիկ տարվա հունվարին ստեղծված Դեղագործների միության նախագահության անդամ, «Արփիմեդ» դեղագործական ընկերության նախագահ Վաչագան Ղազարյանը, դեղորայքի տեղական արտադրությունն աճելու միտում ունի։ Նշվեց, որ ինչպես դեղորայք արտադրողներին, այնպես էլ ներկրողներին ընդգրկող միությունը ակտիվորեն մասնակցելու է այս ոլորտին վերաբերող օրենսդրության մշակմանը եւ ստվերի դեմ տարվող պայքարին։ Ըստ Վ. Ղազարյանի, դեղերի ներքին շուկայում ստվերային շրջանառության ծավալները հասնում մոտ 30%-ի։
Դեղագործների միությունը ժամկետանց կամ կեղծված դեղերի իրացման դեմ պայքարելու էՙ առաջին հերթին վերահսկողություն սահմանելով միությանն անդամակցող 12 ընկերությունների վրա։ Նշվեց, որ օգտագործման համար ոչ պիտանի դեղերի զգալի մասը հանրապետություն է ներկրվում մարդասիրական օգնության տեսքով։ Որոշակի բարդություններ են առաջանում նաեւ ժամկետանց դեղերի ոչնչացման կարգի բացակայության պատճառով։