Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստները զրկված լինելով ՀՀ առաջնությանը մասնակցելու իրավունքից, փորձում են ընկերական մրցախաղերի միջոցով պահպանել մարզավիճակը, խաղային պրակտիկա ձեռք բերել։ Շաբաթ օրն արարատցիները Ոսկեհատում ընկերական խաղում ուժերը չափեցին «Միկայի» հետ։ Հանդիպումն անցավ ակտիվ մրցապայքարում եւ ավարտվեց ոչ-ոքի։ «Միկայից» հաշիվը բացեց Էդիկ Մանուչարյանը, իսկ խաղավարտին էդգար Սաֆարյանը վերականգնեց հավասարակշռությունը։ Հանդիպումն օգտակար էր երկու թիմերի համար էլ, որոնք ընթացիկ մրցաշրջանում հայտնվել են տարբեր իրավիճակներում եւ տարբեր խնդիրներ են հետապնդում։