«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2003-08-29 | #155, 2003-08-30 | #156, 2003-09-02


ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԵԼ Է «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ»

ՄՈՍԿՎԱ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի էներգահամակարգի վերահսկողությունն այսօր անցել է «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» բաժնետիրական ընկերությանը։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ մայր ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այժմ Ռուսաստանի բաժնետիրական ընկերությունը պատասխանատվություն է կրում հանրապետության էներգամատակարարման համար։

Մայր ընկերությունը հուլիսի 31-ին Միացյալ Նահանգների AES ընկերությունից գնել է Թբիլիսիի «ԹԵԼԱՍԻ» էլեկտրաբաշխիչ ցանցի, «Խրամի-1» եւ «Խրամի-2» ՀԷԿ-երի, ինչպես նաեւ «Մտկվարի» եւ «Տրանսէներջի» ատոմակայանների մի քանի էներգաբլոկների բաժնետոմսերի 75 տոկոսը։ Ենթադրվում է, որ էներգահամակարգի նոր սեփականատիրոջը կհաջողվի զգալիորեն իջեցնել Վրաստանում էներգամատակարարման սակագները։ Վերջին տարիներին դրանք արագորեն աճել են եւ այժմ գերազանցում են ՌԴ-ի ցուցանիշներից։

Բաժնետիրական ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսն այն կարծիքին է, որ գործարքը թույլ կտա բարելավել Ռուսաստանի էլեկտրաէներգիայով Վրաստանի մատակարարումը։ Այժմ Վրաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 25 տոկոսն ստացվում է ՌԴ-ից։ Սակայն տարեսկզբից եղել են մի քանի ընդհատումներ. մարտի 3-ին «Կավկասիոնի» էլեկտրահաղորդման գծում տեղի ունեցած վթարի պատճառով Թբիլիսիի շրջանների մի մասը մեկ օր մնաց առանց լույսի, իսկ մարտի 30-ին Գալիի շրջանում նույն գծի վրա կատարված դիվերսիայի պատճառով երկրի քաղաքների կեսում դադարեց հոսանքի մատակարարումը։ Ռուսաստանի մայր ընկերությունում չեն մեկնաբանում սեպտեմբերի 1-ից էլեկտրաէներգիայի մատակարարման մշտական սահմանափակումներ մտցնելուՙ վրացի էներգետիկների որոշումը։ Թբիլիսիում էլեկտրաէներգիա կմատակարարվի օրական սոսկ 12 ժամ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4