«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2003-08-29 | #155, 2003-08-30 | #156, 2003-09-02


ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.

Դրամական բազա, դրամական զանգված

Փողի բազան նվազել է 2 մլրդ 30 մլն դրամով եւ օգոստոսի 28-ին կազմել 104 մլրդ 901 մլն դրամ։ Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) փոփոխության չեն ենթարկվել, իսկ զուտ ներքին ակտիվները նվազել են 2 մլրդ 30 մլն դրամով։

Օգոստոսի 15-22-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածը նվազել է 1 մլրդ 231 մլն դրամով եւ օգոստոսի 22-ին կազմել 207 մլրդ 400 մլն դրամ (ընդգրկված են 20 բանկերի ցուցանիշները)։ Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1 մլրդ 623 մլն դրամով եւ կազմել 86 մլրդ 957 մլն դրամ։ Դրամով ցպահանջ ավանդները նվազել են 723 մլն դրամով եւ կազմել 22 մլրդ 461 մլն դրամ։ Ժամկետային, խնայողական եւ արտարժութային ավանդներն աճել են 1 մլրդ 116 մլն դրամով եւ կազմել 97 մլրդ 983 մլն դրամ։ Արտարժույթով ավանդներն աճել են 1 մլրդ 364 մլն դրամով եւ կազմել 86 մլրդ 57 մլն դրամին համարժեք արտարժույթ։ Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 41 մլրդ 750 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1 մլրդ 38 մլն դրամով), ժամկետայիններըՙ 44 մլրդ 307 մլն դրամ (աճըՙ 327 մլն դրամ)։

Ֆինանսական շուկա

Օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխվել են 700 մլն դրամի 52-շաբաթյա ՊՊՙ 10.6397 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, եւ 500 մլն դրամի 48-շաբաթյա ՊՊՙ 10.5861 տոկոս տարեկան եկամտաբերությամբ։ Մարվել է 800 մլն դրամի 49-շաբաթյա ՊՊՙ 14.7218 տոկոս տարեկան եկամտաբերությամբ։

Նշված ժամանակահատվածում ԿԲ-ը ներգրավել է 800 մլն դրամի ավանդՙ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով եւ մարել 1 մլրդ 50 մլն դրամի ավանդՙ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով։

Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը կնքել է 1 մլրդ 55 մլն 754 հազ 401 դրամի հակադարձ ռեպո-համաձայնագրերդՙ տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով։

Արտարժույթի շուկա

Օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է 0.11 տոկոսովՙ 580.56 դրամից հասնելով 581.21 դրամի։

Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 33,756 հազ ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 580.80 դրամ։

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն

ՀՀ Կենտրոնական բանկը 29.08.2003 թ. ժ. 9։00-ից սահմանում է արտարժույթի հետեւյալ հաշվարկային փոխարժեքները ու գնման եւ վաճառքի հետեւյալ գները

ISO-ի կոդըՄիավորԱրտարժույթՀաշվարկային փոխարժեքԳնումՎաճառք
USD1ԱՄՆ դոլար580.32574.70586.30
EUR1եվրո636.54632.70640.40
RUR1ռուս. ռուբլի19.0417.9020.30

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4