ԲԱՔՈՒ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Երկրի իշխանությունը զավթած Ալիեւներն ադրբեջանցիներին վերաբերվում են որպես իրենց սեփականության»,¬ Ադրբեջանի հեռուստատեսությամբ ունեցած ելույթում այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահության թեկնածու Էհթիբար Մամեդովը։ «35 տարի շարունակ,-ասել է նա,-Հեյդար Ալիեւը ծծել է Ադրբեջանի ժողովրդի արյունը եւ շարունակում է դա անել։ Հանրապետության պալատում նա Ղուրանի վրա երդվեց, որ ծառայելու է ժողովրդին։ Աստված պատժեց Հեյդար Ալիեւին, որովհետեւ նա չկատարեց իր խոստումը եւ վայր ընկավ հենց այդ պալատում»։
Մեկ այլ թեկնածուՙ Ալի Քերիմլին, օգտագործելով օրենքով իրեն տրամադրված 10-րոպեանոց հեռուստաեթերը, ասել է. «Ադրբեջանի ամենահարուստ ընտանիքը Ալիեւների ընտանիքն է, որն ավելի հարուստ է, քան պետությունը»։