ԲԱՔՈՒ, 29 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ Բաքվում լույս տեսնող «Շարկ» թերթը օգոստոսի 29-ի համարում վկայակոչել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար Նովրուզ Մամեդովին, որն ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կգան տարածաշրջան հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններից հետո եւ նոր առաջարկներ կբերեն»։