«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2003-08-29 | #155, 2003-08-30 | #156, 2003-09-02


ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՄՆՙ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԱԼԻԵՎԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

ԲԱՔՈՒ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչը մեկ տարվա վիզա է ստացել Քլիվլենդ մեկնելու եւ Հեյդար Ալիեւի առողջությունը ստուգելու համար. նա ԱՄՆ է ուղեւորվելու մոտ օրերս։ Մինչդեռ, ըստ «Ազատության», նախագահի որդին լրագրողներին ասել է, թե ինքը գնացել է հորը տեսության, տեսաժապավեններ է տարել ժողովրդական երգերով ու պարերով։ Ըստ Իլհամ Ալիեւի, «իր հայրը մնում է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության միակ թեկնածուն եւ մասնակցելու է հոկտեմբերի 15-ի ընտրություններին, եթե ների առողջությունը։ Ես համոզված եմ, որ առողջությունը կների», պնդել է Իլհամը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4