Ինչպես հաղորդվում է Պոլսի «Մարմարա» թերթի ինտերնետային տարբերակումՙ ուրբաթ Ն.Ա.Տ. Մեսրոպ ս. Պատրիարք հայրն իր պաշտոնավայրում ընդունել է պրոֆեսոր, դոկտոր Ռոնալդ Մարքիզին եւ դոկտոր Մառլեն Բրյունին (ԱՄՆ), ովքեր պոլսահայ եկեղեցիներում օգտագործվող ասեղնագործ իրերի մասին ստվարածավալ գիրք են պատրաստում։ Պատրիարքական աթոռի լուսարարապետ գերշ. Տ. Արամ եպս. Աթեշյանը սատարել է այս եւ մյուս գիտնականներինՙ զանազան եկեղեցիներից ձեռագործ արվեստի ընտիր նմուշներ հրամցնելով։