ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպությունն իր գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 18-19-ին Երեւանում կկազմակերպի միջազգային կոնֆերանսՙ նվիրված այլընտրանքային զինվորական ծառայության հարցերին։ Ըստ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանի, կոնֆերանսին մասնակցելու են Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՊՀ-ի մյուս անդամ պետությունների ներկայացուցիչները։ Համաժողովին մասնակցելու են նաեւ ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովի, պաշտպանության նախարարության, ռազմական ոստիկանության, Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։