«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2003-08-30 | #156, 2003-09-02 | #157, 2003-09-03


ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

ԱՄՆ-ում շարունակվում է թենիսի երկրի բաց առաջնությունը, որը «Մեծ սաղավարտ» մրցանակի շարքին դասվող այս մրցաշրջանի վերջին մրցաշարն է։ Հաջող է հանդես գալիս արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը մտել է 1/8 եզրափակիչ։ Նրա հերթական մրցակիցը կլինի Ռոժե Ֆեդեռերը։ Իսկ նախորդ օրը Դավիթը 4 խաղափուլում հաղթեց ավստրալացի Մարկ Ֆիլիպուսիսին (7-5, 6-7, 6-3, 6-2)։ Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում Անդրե Աղասու եւ Եվգենի Կաֆելնիկովի մրցավեճը։ Աղասին բոլոր երեք խաղափուլերում առավելություն ուներ եւ հաղթեց մրցակցին (6-3, 7-6, 6-4)։ Ռուսաստանի մյուս ներկայացուցիչըՙ Թուրսունովը, եւս դուրս մնաց հետագա պայքարից։ Նա զիջեց բելգիացի թենիսիստ Մալիսին (5-7, 4-6, 6-7)։ Ընդհանրապես, մրցումների հերթական օրն անհաջող էր Ռուսաստանի ներկայացուցիչների համար։ Նադեժդա Պետրովան զիջեց ամերիկուհի Լինդսեյ Դեւենպորտին։ Առաջին խաղափուլում Դեւենպորտը պարզապես ջախջախեց մրցակցին (6-0)։ Երկրորդ խաղափուլում Պետրովան անհաջող մեկնարկից հետո իր մեջ ուժ գտավ բեկում մտցնելու մրցակցությունում եւ հաղթելու դժվարին պայքարում (7-6)։ Սակայն, ինչպես երեւում է, հաղթանակի համար նրանից շատ ուժեր պահանջվեցին եւ 3-րդ խաղափուլում ռուս թենիսիստուհին զիջեց դիրքերը (2-6), դրա հետ մեկտեղ տանուլ տալով եւ ողջ հանդիպումը։ Նույն բախտին արժանացավ նաեւ Ելենա Լիխովցեւան արգենտինուհի Սուարեսի հետ մրցավեճում։ Իսկ ահա Դինարա Սաֆինայի համար Շոլի հետ հանդիպումը հաջող ավարտ ունեցավ (6-4, 7-5)։ Պայքարը շարունակում է նաեւ ֆրանսուհի Մորեսմոն, որն առանց մեծ ճիգերի պարտության մատնեց թաիլանդցի Տանա Սուգարնին (6-2, 6-2)։ Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել նաեւ բելգիացի թենիսիստուհի Կիմ Կլիյստերսը, որը հաղթողի հիմնական հավակնորդուհիներից մեկն է։ Նա 2 խաղափուլում հաղթեց Շոնեսուն (6-2, 6-4)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4