ԲԱՔՈՒ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի օրգանիզմը դրականորեն է հակազդում բուժման ընթացքին, որ իրականացվում է Քլիվլենդի կլինիկայում։ Այս մասին երեքշաբթի «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության քաղաքական հարցերի խորհրդական Թաիր Թաղիզադեն։ «Նրա վիճակը կայուն է, շարունակում է բարելավվել։ Սակայն ստույգ տեղեկություն չկա նախագահ Ալիեւի հայրենիք վերադառնալու ժամկետների վերաբերյալ»,- ասել է Թաղիզադեն։ Ադրբեջանի նախագահը Քլիվլենդ է տեղափոխվել օգոստոսի 6-ին Անկարայից, որտեղ հուլիսի 8-ից բուժվում էր «Գյուլհանե» զինվորական հոսպիտալում։