«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2003-09-02 | #157, 2003-09-03 | #158, 2003-09-04


ՍԱԿԱԳՆԵՐԻ ԷԺԱՆԱՑՈՒՄԸ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ԱՍԱՑ

«Արմինկո» ընկերության տնօրենը

«Արմենտելի» հաստատած ինտերնետ կապի նոր սակագների առնչությամբ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Հայաստանի խոշորագույն պրովայդեր, «Արմինկո» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։ Նրա տեղեկացմամբ, նոր փոփոխությունները խոշոր պրովայդերների համար որեւէ դրական բան չեն խոստանում։ Ճիշտ է գների էժանացումը կէժանացնի նաեւ պրովայդերների ծառայությունները, բայց կապի որակը չի լավանա։ Էժանացումը նպաստավոր է փոքր ընկերությունների համարՙ 64 ՄԲիթ.վրկ արագությամբ կապի գինը 1680 դոլարի փոխարեն կկազմի 1140 դոլար։ Իսկ 3 ԳԲիթ.վրկ կապը, որը մատուցում են խոշոր պրովայդերները, 43 հազար 200 դոլարից կդառնա 36 հազար 600 դոլար։ Մի խոսքով, ըստ Անդրանիկ Ալեքսանյանի, «Արմենտելն» իր ծավալները չի ավելացրել, կառուցվածքը թողել է անփոփոխ, իսկ էժանացման մեջ որեւէ տրամաբանություն չի դրվել։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4