«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2003-09-03 | #158, 2003-09-04 | #159, 2003-09-05


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԻԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԻՙ ՎԱՔԸՖԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ ԽԼՎՈՒՄ ԵՆ

Թուրքիայի տարածքում մնացած միակ հայկական գյուղիՙ Վաքըֆի (Վաքըֆլի) հողատարածքներից 50 հեկտար տարածք արդեն խլված է թուրքական իշխանությունների կողմից։ Այդ տարածքները հայ գյուղացիներից խլվել է խաբեությամբ, գրում է Պոլսի «Մարմարա» օրաթերթն իր երեկվա համարում։

Խաբեությունը կատարվել է մարզկենտրոն Սամանդաղի քաղաքապետի կողմից, որի անունը թերթը չի նշում։ Իր մոտ հրավիրելով Վաքըֆի գյուղապետին, քաղաքապետը խնդրել է վերջինից գյուղապատկան տարածքներում շուրջ 50 թափուր եւ չմշակվող արտավար հողեր, որպեսզի դրանք վերաբաշխի գյուղի կարիքավոր ընտանիքներին, պահանջելով այդ կապակցությամբ գյուղխորհրդի անդամների ստորագրությունը։ Վերջիններս համարձայնվել են եւ առանց ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու ստորագրել, մինչդեռ այնտեղ գրված է եղել 500 արտավար, այսինքնՙ 50 հեկտար։

Պոլսահայ թերթը տեղեկացնում է, որ Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքությունն արդեն տեղյակ է այս մասին եւ զբաղվում է դրա լուծմամբ։ Մեր հերթին տեղեկացնենք, որ Վաքըֆ գյուղը գտնվում է նախկին Ալեքսանդրեթի նահանգում, բնակեցված է բացառապես սվեդահայերի կողմից, ունի շուրջ 100 ընտանիք եւ մեկ եկեղեցի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4