«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2003-09-03 | #158, 2003-09-04 | #159, 2003-09-05


ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԱՆՈՒՐԱԽ ԱՊԱԳԱՆ

Ենթադրվում է, որ 2-3 ամիս անց Երեւանի քաղաքապետարանը կունենա սեփական մունիցիպալ տրանսպորտային ձեռնարկությունը։ Համենայն դեպս, այդպես է նախատեսված 2004-2007 թթ. Երեւանի զարգացման մոտավոր ծրագրերում, եւ ՀՀ նախագահը նույնիսկ այս առթիվ հանձնարարական է հղել քաղաքապետարանին։ Տրանսպորտային ձեռնարկությունում միայն ավտոբուսներ կաշխատենՙ երթուղիներից աստիճանաբար դուրս մղելով միկրոավտոբուսներին։

Հայտնի է, որ ավտոբուսների ձեռքբերման գործընթացն արդեն սկսվել է Լիոնի քաղաքապետարանի հետ համագործակցության միջոցով։ Բնականաբար, իրականություն դառնալու պարագայում տրանսպորտային այս բարեփոխումը հարվածելու է երթուղային գծերի բիզնեսին, որն այսօր անխոցելի է թվում։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4