«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2003-09-04 | #159, 2003-09-05 | #160, 2003-09-06


ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 5-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԿԲ գործառնությունների տոկոսադրույքները թողեց անփոփոխ. կնքվող ռեպո-համաձայնագրերի տոկոսադրույքը սահմանվեց տարեկան 9 տոկոս, տրամադրվող լոմբարդային վարկերինըՙ 20 տոկոս, իսկ ներգրավվող ավանդներինըՙ 5 տոկոս։

ԿԲ մամուլի ծառայությունը հրապարակում է ֆինանսական շուկայում ԿԲ գործառնությունների տոկոսադրույքների սահմանման վերաբերյալ ԿԲ խորհրդի օգոստոսի 22-ի նիստում ընդունված որոշման հիմնավորումը։ «Օգոստոսի 8-21-ն ընկած ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակը եւ ֆինանսական շուկայի միտումները հետեւյալն էին.

Մակրոտնտեսական իրավիճակ

Ըստ ՀՀ ԿԲ դիտարկումների, օգոստոսի այդ ժամանակահատվածում գրանցվել է 0.5% ինֆլյացիաՙ նախորդ ժամանակահատվածի 0.8% դեֆլյացիայի պարագայում։

Բյուջեի միջին օրական հարկային եկամուտները կազմել են 766 մլն դրամՙ նախորդ ժամանակահատվածի 1 մլրդ 36 մլն դրամի դիմաց։

Դրամավարկային քաղաքականություն

Նված ժամանակահատվածի ծրագրավորման համաձայն փողի բազան պետք է աճեր 1 մլրդ 22 մլն դրամով եւ օգոստոսի 21-ի դրությամբ կազմեր 106 մլրդ 677 մլն դրամ։ Փաստացի արդյունքներով գրանցվել են շեղումներ, եւ փողի բազան օգոստոսի 21-ի դրությամբ կազմել է 106 մլրդ 931 մլն դրամ։

ԶԱԱ-ի ցուցանիշը շեղվել է ծրագրայինիցՙ 1 մլրդ 921 մլն դրամ աճի դիմաց աճելով 5 մլրդ 367 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է եղել 6 մլրդ 443 մլն դրամի բյուջեի արտարժութային եկամուտների ստացմամբ (Լինսի հիմանդրամ եւ FSP դրամաշնորհ)ՙ ծրագրված 5 մլրդ 350 մլն դրամի փոխարեն եւ նախատեսված 2 մլրդ 320 մլն դրամին համարժեք արտարժույթի վաճառքի չիրականացմամբ։

Ծրագրավորման համաձայն նախատեսվել էր ԶՆԱ-ի 899 մլն դրամի չափով նվազում, սակայն արձանագրվել է 4 մլրդ 92 մլն դրամի նվազում։ Շեղումը պայմանավորված է հետեւյալ բաղադրատարրերի փոփոխությամբՙ կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը նվազել է 5 մլրդ 245 մլն դրամով, իսկ զուտ այլ ակտիվներն աճելՙ 133 մլն դրամովՙ նախատեսված համապատասխանաբար 931 մլն դրամի եւ 38 մլն դրամի նվազման փոխարեն։ Կառավարության պարտավորությունների փոփոխությունն իր հերթին պայմանավորված է եղել 5 մլրդ 79 մլն դրամի կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի կուտակմամբ, կառավարության դեպոզիտների 126 մլն դրամի աճով եւ 38 մլն դրամի ՊՊ մարմամբ։ Բանկերի պարտավորություններն աճել են 1 մլրդ 20 մլն դրամովՙ ի հաշիվ ավանդների զուտ մարման։ Վերջինիս արդյունքում օգոստոսի 21-ի դրությամբ բանկերի պարտավորությունները կազմել են 7 մլրդ 350 մլն դրամ։

Օգոստոսի 15-ին նախորդած շաբաթվա ընթացքում փողի զանգվածն (առանց կուտակված տոկոսների) աճել է 3 մլրդ 399 մլն դրամով եւ կազմել 208 մլրդ 631 մլն դրամ։ Շրջանառության մեջ եղած կանխիկն աճել է 3 մլրդ 227 մլն դրամով, իսկ ավանդներըՙ 172 մլն դրամով։ Ցպահանջ արտարժութային ավանդները նվազել են 157 մլն դրամով, իսկ ցպահանջ դրամային ավանդներըՙ 300 մլն դրամով։ Ժամկետային արտարժութային ավանդներն աճել են 391 մլն դրամով եւ կազմել 43 մլրդ 980 մլն դրամ։ Պայմանավորված վերոգրյալովՙ դրամային զանգվածն աճել է 3 մլրդ 164 մլն դրամով եւ օգոստոսի 15-ին կազմել 123 մլրդ 938 մլն դրամ։

Ֆինանսական շուկայի միտումներ

Օգոստոսի 8-21-ն ընկած ժամանակաշրջանում թղթակցային հաշիվների միջին մակարդակը կազմել է 15,175 մլն դրամ, իսկ պարտադիր պահուստավորումըՙ 11.7 մլրդ դրամ։

Ներքին արժութային շուկայում, ՊՊ առաջնային եւ երկրորդային շուկաներում դիտվել են հետեւյալ միտումները.

Ներքին արժութային շուկա

Միջբանկային շուկայում գործառնությունների համախառն ծավալը կազմել է 54 մլն ԱՄՆ դոլար, որից 28.7 մլն ԱՄՆ դոլարի առք եւ 25.3 մլն ԱՄՆ դոլարի վաճառքՙ համապատասխանաբար 576.95 եւ 578.90 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Նշված ժամանակահատվածում արտարժույթի շուկայում ձեւավորված ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.4%-ովՙ 576.91 դրամից մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով մինչեւ 579.12 դրամի։

ՊՊ առաջնային շուկա

Տեղի է ունեցել ՊՊ 4 թողարկում։ Առաջին շաբաթում տեղաբաշխվել են 46 եւ 51-շաբաթյա պարտատոմսերՙ 1 մլրդ 300 մլն դրամ ընդհանուր ծավալով։ Վերջիններիս նկատմամբ պահանջարկը կազմել է համապատասխանաբար 1 մլրդ 458 մլն եւ 1 մլրդ 253մլն դրամ (208% եւ 209%) եւ ձեւավորվել 10.56% եւ 10.73% եկամտաբերություն։ Երկրորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է 52 եւ 41-շաբաթյա ՊԿՊ-երի թողարկում, որոնց նկատմամբ ձեւավորվել է համապատասխանաբար 10.75% եւ 10.57% եկամտաբերություն։ Այս ժամանակահատվածում մարվել են 44 եւ 52-շաբաթյա ՊՊՙ համապատասխանաբար 800 մլն եւ 700 մլն դրամ ծավալներովՙ 15.41% ու 15.69% եկամտաբերություններով։

ՊՊ երկրորդային շուկա

Իրականացվել է 1 մլրդ 76 մլն դրամի գործարքՙ 11.04% միջին կշռված եկամտաբերությամբ։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 308 մլն դրամի գործարքՙ 12.41%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 768 մլն դրամի գործարքՙ 10.49%-ով։

Միջբանկային ռեպո գործառնություններ

Միջբանկային շուկայում իրականացված ռեպո գործառնությունների ծավալը կազմել է 3 մլրդ 818 մլն դրամՙ 6.65% միջին կշռված փոխարժեքով։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 2 մլրդ 298 մլն դրամ ծավալով ռեպո գործարքՙ 6.83%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 2 մլրդ 520 մլն դրամ ծավալով գործարքՙ 6.37%-ով։

Հաջորդ երկշաբաթյա ժամանակահատվածի ծրագրավորում

Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ԿԲ ԶԱԱ-ի ցուցանիշը, ծրագրավորման համաձայն, կնվազի 753 մլն դրամով։ Նախատեսվում է 1 մլրդ 645 մլն դրամի բյուջեի արտարժութային եկամուտների ստացում, 327 մլն դրամով արտաքին պարտքի տոկոսագումարների վճարում, 146 մլն դրամի այլ փոխարկումներ։ Այս ժամանակահատվածում ծրագրավորվել է նաեւ 1 մլրդ 925 մլն դրամի ներքաշող գործիքների կիրառում։

Կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը կաճի 2 մլրդ 228 մլն դրամովՙ հիմնականում կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի նույնաչափ գումարի ծախսմամբ։ Բանկերի պարտավորությունները կնվազեն 950 մլն դրամովՙ 50 մլն դրամի ավանդների զուտ մարման եւ 1 մլրդ դրամի հակադարձ ռեպո գործառնության իրականացման արդյունքում եւ ժամանակաշրջանի վերջում կկազմեն 6 մլրդ 400 մլն դրամ։ Վերոհիշյալ փոփոխությունները կհանգեցնեն ԶՆԱ-ի 1 մլրդ 424 մլն դրամով աճի։

Արդյունքում, երկշաբաթվա ընթացքում փողի բազան կաճի 671 մլն դրամով եւ կկազմի 107 մլրդ 602 մլն դրամ։

Ելնելով ֆինանսական շուկայում տոկոսադրույքների ձեւավորված միտումներիցՙ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը սահմանել 9%, իսկ մյուս տոկոսադրույքները թողնել անփոփոխՙ լոմբարդային վարկերի տոկոսադրույքըՙ 20% եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքըՙ 5%։

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4