«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2003-09-04 | #159, 2003-09-05 | #160, 2003-09-06


ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԸ ԿՄԱՔՐՎԻ՞

Երեւան մտնող Հրազդան գետն արդեն աղտոտված է Հրազդանի ու Չարենցավանի կեղտաջրերով։ Այդ քաղաքների մաքրման կայանները չեն գործում։ Երեւանում այդ աղտոտ հոսանքին միանում են 12 հազար բնակչով Այգեձոր թաղամասի կոմունալ կենցաղային կեղտաջրերը։ Ըստ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանի, այսօր Այգեձորի պոմպակայանի վերականգնման ծրագիր է իրականացվում, որն այդ ջրերի հոսքը պիտի ուղղի քաղաքային կոլեկտոր։ Սարքավորումներն արդեն կան, մոնտաժման աշխատանքներ են ընթանում։ Որպեսզի Հրազդանի կիրճը Կիեւյանից մինչեւ Հաղթանակի կամուրջ իրապես դառնա հանգստի գոտի, Հայջրպետկոմում վերանայվում են 80-ական թթ. կիրճում կառուցվելիք, մոտ 13 կմ երկարությամբ կոլեկտորի նախագծային լուծումները (այդպես էլ իրականություն չդարձավ), որն անմիջապես պիտի միանա Աերացիայի կայանին։

Ինչ վերաբերում է կիրճի Կորեայի ձոր կոչվող հատվածում ձեւավորված ոչ պաշտոնական աղբավայրին, դրա վերացման հեռանկարը դեռեւս մշուշոտ է։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4