Սեպտեմբերի 11-15-ը Նյու Յորքում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Առաջնության պարգեւներից զատ, մասնակիցները կվիճարկեն նաեւ Աթենքում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրերը։ Յուրաքանչյուր քաշային կարգում կխաղարկվի 10 ուղեգիր (1-10-րդ տեղերը գրաված ըմբիշները)։ Ընդ որում, եթե լավագույն տասնյակի մեջ լինեն հույն ըմբիշներ, ապա ուղեգիր կստանան նաեւ հաջորդ տեղերում ընթացող այլ երկրների մարզիկները։
Հայաստանն ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունում ներկայացված կլինի 5 մարզիկով։ Առաջնության պարգեւների եւ օլիմպիական ուղեգրերի համար մրցագորգ դուրս կգան Մարտին Բերբերյանը (55 կգ), աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը (60 կգ), Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ), աշխարհի եռակի չեմպիոն Արա Գեւորգյանը (74 կգ) եւ Եվրոպայի այս տարվա փոխչեմպիոն Մամեդ Աղաեւը (84 կգ)։ Հավաքականի ավագ մարզիչն է Հրանտ Ենոքյանը, մարզիչըՙ Արայիկ Բաղդադյանը։ Մեր ըմբիշները մրցավայր են մեկնել մրցումների մեկնարկից մեկ շաբաթ առաջՙ տեղում ուսումնամարզական հավաք անցկացնելու, կլիմայափոխվելու, տեղի պայմաններին ծանոթանալու։