«Բերյոզկա-2000» շինարարական կապալային ֆիրմայի տնօրեն Արայիկ Մանուկյանը նոր տներ է կառուցել Կրասնոյարսկի երկրամասի Կազաչինսկոյե գյուղում հրդեհներից իրենց ունեցվածքը կորցրած բնակիչների համար։ Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի տվյալներով, բնակության է թույլատրված 15 նորակառույց տուն, եւ տուժածների 80 տոկոսն արդեն տեղափոխվել է նոր կացարան։
Ընդունման-հանձնման արարողությունից հետո Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետի արդյունաբերության, ճանապարհային եւ քաղաքացիական շինարարության գծով տեղակալ Նիկոլայ Գլուշկովը շինարարներին պատվոգրեր է հանձնել որակյալ եւ օպերատիվ աշխատանքի համար։ Մեկ ամսում տուժածների համար կառուցվել է 150 քառ. մ բնակմակերես, ըստ որումՙ տներից մեկը կառուցվել է Կրասնոյարսկի հայ համայնքի ուժերով։