Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.21-ին շտապօգնության օպերատիվ ծառայություն ահազանգ է ստացվել Աջափնյակի 16-րդ թաղամասի 39 շենքից։ Անձը, որ նետվել է 14-րդ հարկից, տեղում մահացել է։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության հետ ճշտվեց, որ ինքնասպանության փորձ է արել 1963 թ. ծնված Վալտեր Մաղաքյանը, որը ժամանակավորապես բնակվել է 16-րդ թաղամասի թ. 39 շենքի 100-րդ բնակարանում։ 14-րդ հարկի հենց այդ բնակարանի պատշգամբից իրեն ցած է գցել ու տեղում մահացել։ Մաղաքյանն աշխատում էր Միքայելյանի անվան միկրովիրաբուժության ինստիտուտում որպես վիրաբույժ։
Ինքնասպանության հանգամանքները պարզվում են։ Հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունը։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ