Ինչպես տեղեկացանք «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ 1-03 օպերատիվ ծառայության պետ Արամայիս Խաչատրյանից, օգոստոսի 27-ից սեպտեմբերի 5-ը գրանցվել է 2533 կանչ, 270-ը հոսպիտալացվել են։ Մանկա¬ հասակների համար կանչերը եղել են 182, հոսպիտալացվել են 26-ը։ Շտապօգնության գրանցած մահվան դեպքերՙ 21, ճանապարհային պատահարներՙ 6, գիշերային կանչերՙ 290։ Ինֆեկցիոն կանչերի թիվը 26 է, որից հոսպիտալացվել է 11-ը։ Համապատասխան պոլիկլինիկաներին ահազանգ է տրվել թվով 20 կանչի վերաբերյալ։ Պոլիկլինիկաների հսկողության տակ են վերցվելՙ սուր ինֆարկտիՙ 5, սուր որովայնիՙ 1, մինչեւ մեկ տարեկան երեխաներիՙ 15, վարակմանՙ 4, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարման 2, կանչերի հիվանդները։
Իսկ արտակարգ իրավիճակների վարչության լրատվական կենտրոնի տվյալները տեղեկացնում են, որ անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խեղդվելու 2 դեպքՙ մեկը Սեւանա լճում, մյուսըՙ Աշտարակի «Մայր առու» ոռոգման ջրանցքում։ Գրանցվել են մեկ սննդային թունավորման, մեկ ինքնասպանության եւ մեկ շենքի փլուզման դեպքեր։ Վերջինս տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Գորկու փողոցում փլվել է 30 շենքը։ Տուժողներ, բարեբախտաբար, չկան։
Թեպետ ամառը հետեւում մնաց, սակայն հրդեհների դեպքերը չեն նվազում։ Գրանցվել են հրդեհի 26 դեպքերՙ 9-ը բնակարանային, 11-ըՙ խոտածածկույթ եւ անասնակեր, 2-ըՙ շենքի աղբի բռնկումներ, 2 ավտոմեքենաների այրման դեպքեր, մեկի դեպքում բռնկվել է ավտոտնակը եւ կայանած 2 մեքենաներն ամբողջովին այրվել են, իսկ մյուս դեպքում այրվել են մեքենայի մարտկոցն ու շարժիչը։ Գրանցվել է նաեւ էլեկտրական հաղորդալարերի հրդեհման 2 դեպք։
Լրաքաղը ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ