«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2003-09-06 | #161, 2003-09-09 | #162, 2003-09-10


ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸ

Հունական «Կաֆիմերինի» թերթի սեպտեմբերի 9-ի համարում տպագրվել է հոդված, որտեղ նշվում է, որ ըստ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վասիլիս Կակատսիսի, հայերն իրենք են իրեն մոտեցել եւ կաշառք առաջարկել։ Կաշառատվության փորձը չպետք է մեղադրվեր խաղից հետո, այլ պետք է արվեր խաղից առաջ։ Իսկ թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ Կակատսիսն ինքը խաղից առաջ այդ մասին չի հայտարարել, ֆեդերացիայի նախագահը պատասխանել է, որ սխալվել է։ Բավական խիստ արտահայտություններ է արել հայտնի ֆուտբոլիստ Ստելիոս Յանակոպուլոսը. «Հակված եմ կարծելու, որ կաշառատվության փորձ է կատարվել հայերի միջոցով իսպանացիների կամ ուկրաինացիների կողմից, որպեսզի հայերը միավորներ «փախցնեն» հույներից։ Մեր կողմից նման բան չէր կարող լինել, հակված եմ կարծելու, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակըՙ մեր մրցակցի կողմից։ Հայերն անհանգստացած են իրենց պարտության համար եւ միեւնույն ժամանակ կորցրին իրենց խոստացված գումարը։ Խաղի ժամանակ որեւէ տարօրինակ բան չեմ նկատել։ Հայաստանի ֆուտբոլիստներն անհասկանալի կրքոտ էին խաղի ընթացքում»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4