«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2003-09-06 | #161, 2003-09-09 | #162, 2003-09-10


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔԻ ՔՈՒՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՍՔԵՆԴԵՐՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՍԻՐԻԱՅԻՆ

Թուրքական հանրային հեռուստատեսությունն ամեն առավոտ մամուլի ընդարձակ տեսություն է տալիս, զուգընթաց դրան անդրադառնում է նախորդ օրվա կարեւոր իրադարձություններին։ Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղերձը, որը Հյուսիսային Իրաքի ինքնիշխանության մասին էր ակնարկում, որպես իրադարձություն կարեւորագույնը համարվեց։ Ինչ վերաբերում է մամուլի տեսությանը, ապա դրա ընթացքում էլ թերեւս կարեւորագույնը «Yarin» թերթի տեղեկությունն էր։

Ըստ երեւույթին, սա բոլորովին նոր թերթ է։ Հարցը, սակայն, դրա նորությունը չէ, այլ հաղորդած տեղեկության սենսացիոն բնույթը, ըստ որի Քրդստանի հայրենասերների միության նախագահ Ջալալ Թալաբանին հայտարարել է. «Իսքենդերունը (այսինքնՙ նախկին Ալեքսանդրետի սանջակը) Սիրիային վերադարձնելու համար պատրաստ ենք արաբական երկրների հետ համագործակցության»։

Վերոհիշյալ թերթի այս տեղեկությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, դժվար է ասել։ Բայց որ Թալաբանին առանց ամերիկացիների թույլտվության հազիվ թե հանդգներ նման հայտարարություն անել, ակնհայտ է։

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4