ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Յուրի Մերզլյակովը Ղարաբաղից այսօր կժամանի Երեւան։ Ինչպես տեղեկացանք ՀՀ փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանից, Երեւանում նախատեսվում է հանդիպում ՀՀ ղեկավարության հետ։ Իսկ սեպտեմբերի 15-ին Վիեննայում կհանդիպեն համանախագահները։ Փոխարտգործնախարարը ոչ ժխտեց, ոչ էլ հաստատեց ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր գաղափարների ու մոտեցումների առկայությունը։ «Հիմա քննարկումներ են, եթե նոր բան լինի, տեղյակ կպահենք», ասաց նա։ Նրա հավաստմամբ, ղարաբաղյան կարգավորումն անհամեմատ կակտիվանա Ադրբեջանի ընտրությունների ավարտից հետո։
Կ. Դ.