Սեպտեմբերի 17-ին Բեռլինում, հանդիսավոր պայմաններում, 10 հազար եվրո դրամական պարգեւ կազմող «Լեո Բեք» ամենամյա մրցանակը հանձնվեց գերմանագիր գրող, հրապարակախոս Ռալֆ Ջորդանոյին։
Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհուրդը 1923 թվականին Համբուրգում ծնված իրենց հայրենակցին նման պատվի է արժանացրել նկատի առնելով հեղինակի եւ լրագրողի մեծ վաստակը հատկապես աջարմատականության եւ հրեական Ողջակիզման ուրացման եւ դրան ի հետեւանս պատմության ռեւիզիոնիզմի դեմ պայքարում։ Մրցանակային ժյուրին ի դեմս Ջորդանոյի գտել է այն անձնազոհ մարտիկին, ով անխոնջ պայքարել է աշխարհում խաղաղության, քաղաքացիական արիության ու մարդկայնության հաստատման համար։
Ռալֆ Ջորդանոն հայ հանրությանն առավել հայտնի է Հայոց ցեղասպանության հանդեպ իր հստակ դիրքորոշմամբ։ Նրա «Հայոց հարց այլեւս գոյություն չունի» հարուստ փաստանյութով, գերմանական WDR հեռուստաընկերության 1986-ին պատրաստած ֆիլմը բազմիցս է սուր բանավեճեր բորբոքել, գերմանահայերին առիթ ընծայելով հպարտանալու ճշմարտությունն ամեն ինչից վեր դասող, Հայոց հարցիՙ արքայական նկարագրի տեր դատապաշտպանով։
Ան. Հ., Գերմանիա