«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2003-09-17 | #168, 2003-09-18 | #169, 2003-09-19


ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՈՒՉՈՒԿԻ ՄԱՏԱԿԱՐԱՐ ԿԼԻՆԻ

DBX գերմանական ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական կաուչուկը դեռեւս ամբողջովին չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Ինչպես տեղեկացրեց «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Սամվել Մուրադյանը, կան որակի, փաթեթավորման խնդիրներ։ Նա տեղեկացրեց, որ որակի բարելավման պայմանավորվածություն է ձեռք բերվել DBX գերմանական ընկերության հետ, որը Եվրոպա քիմիական նյութերի խոշոր մատակարար է։ Նա աշխատում է անմիջապես գնորդ գործարանների հետ, եւ «Նաիրիտը» նույնպես նրանից հումք է ստանում։ Ըստ Ս. Մուրադյանի, առաջիկայում նախատեսվում է, որ DBX-ը կդառնա Եվրոպայում հայկական կաուչուկի մատակարարը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4