«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2003-09-17 | #168, 2003-09-18 | #169, 2003-09-19


ԷՌՆԵԿՅԱՆԻՆ ՆՈՐԻՑ ԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ԲՈՒԵՆՈՍ-ԱՅՐԵՍ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ուրուգվայի «Արմենիա» ռադիոկայանի աշխատակից Դիեգո Կարամանուկյանը հաղորդել է. «Արգենտինայի թերթերից մեկը սեպտեմբերի 18-ի համարում գրում է, որ երկրի ընդհանուր աուդիտորական ծառայությունն ուսումնասիրել է Էդվարդո Էռնեկյանի «Աերոպորտոս Արգենտինա» ընկերության ներդրումները։ Ըստ զեկույցի, բացթողումներն ու անկանոնություններն արդարացնում են, որ չեղյալ հայտարարվեն Արգենտինայում 33 օդակայանների կառավարման պայմանագրերը»։

Էռնեկյանի ընկերությունը 350 մլն դոլարի պարտք ունի Արգենտինայի պետությանը, ասվում է զեկույցում, հետեւաբար այս վերահսկիչ ատյանը նշում է, որ կառավարությունը պետք է նկատի ունենա այս գործոնը, երբ բանակցություններ վարվեն Էռնեկյանի ընկերության հետ։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նաեւ առաջարկվում է վերսկսել դատական գործողությունները գործարարի դեմ։ Ըստ խորհրդարանական աղբյուրների, զեկույցը պետք է ընդունվի օրենսդիր մարմնում եւ հարցը պետք է լուծվի գործադիր իշխանության որոշմամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4