«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2003-09-17 | #168, 2003-09-18 | #169, 2003-09-19


ՏԱՎՈՒՇՈՒՄ ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆԸ ԿԾԵԼ Է ՀԻՆԳ ԵՐԵԽԱՅԻ

Արտակարգ պատահար է տեղի ունեցել Տավուշում։ Հանկարծակի կատաղելով բակապահ շունը հարձակվել եւ կծոտել է հինգ երեխայի։ Այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Գեւորգյանից։ Մասնագետների կարծիքով, առկա իրավիճակում առավել դժվար է երեխաներին հուսալի օգնություն ցուցաբերելՙ կծված մասերից վարակի ներգործությունն ուղեղի վրա անմիջական է եղել։ Թեեւ բոլոր երեխաներին կատաղության դեմ ներարկումներ են արվել, բայց նրանցից 2-ը մահամերձ են, մեկին տեղափոխել են Երեւան, մյուս 2-ին էլ այսօր կտեղափոխեն։ Ենթադրվում է, որ ընտանի շունը կատաղությամբ հիվանդացել էՙ զուգավորվելով շրջակա անտառների իր վայրի ցեղակիցներից մեկի հետ։ Կենդանին, իր սոսկալի գործն անելուց հետո սատկել է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4