«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2003-09-17 | #168, 2003-09-18 | #169, 2003-09-19


ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻՖ ՄԵՂՐԻՈՒՄ

Մեղրիում համաճարակային տագնապալի իրավիճակ է։ Քայքայված ջրատարների թե կոյուղու հետ խառնվելու հետեւանքով խմելու ջրի օգտագործումն անհնարին է դարձել։ 14 մարդ բարձր ջերմության, աղիքային խանգարումների ախտանշաններով դիմել են հիվանդանոց։ Հաստատվել է 2 մարդու որովայնային տիֆով վարակվելու ախտորոշումը։ Ինֆեկցիոնիստներից ու համաճարակաբաններից կազմված մի խումբ Երեւանից մեկնել է Մեղրի։ Այսօր այնտեղ կմեկնի նաեւ հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկը։ Այս պահին Մեղրիում ջրի քլորացումը նորմայից 4 անգամ ավելի է։ Բայց ճաշից հետո մանանեխն արդեն ավելորդ է։ Նկատի առնելով մեր ջրագծերի պատկառելի տարիքը եւ նման անկանխատեսելի դեպքերի մեծ հավանականությունը, իբրեւ կանխարգելիչ միջոց, ճիշտ կլիներ գոնե երեխաներին մշտապես եռացրած ջուր տալ։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4