ՄՈՍԿՎԱ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հնգօրյա պաշտոնական այցով մեկնում է ԱՄՆ։ Պուտինի այցի առաջին մասը կընթանա Նյու Յորքում, որտեղ ծրագրված են Ռուսաստանի նախագահի հանդիպումները ԳՖՀ-ի կանցլեր Գերհարդ Շրյոդերի եւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ու այլ ղեկավար անձանց հետ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ՌԴ նախագահի ելույթը ծրագրված է սեպտեմբերի 25-ի առավոտյան։
Սեպտեմբերի 26-ի երեկոյան Վլադիմիր Պուտինը կժամանի Վաշինգտոն եւ նույն օրը Քեմպ Դեւիդում կսկսվեն նրա բանակցությունները Ջորջ Բուշի հետ։ Պուտինի եւ Բուշի երկօրյա բանակցություններն ընթանալու են տարբեր ֆորմատներով։
«Ազգ»-ի կողմից ավելացնենք, որ նախագահ Պուտինի շքախմբում է Ռուսաստանի հայերի միության նախագահ, հայտնի գործարար եւ բարերար Արա Աբրահամյանը։