ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄՆԵՆՊՐԵՍ։ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հանդիպումը, որը պետք է կայանար Թբիլիսիում սեպտեմբերի 27-28-ը հետաձգվել է անորոշ ժամկետով։ Ինչպես Արմենպրեսի թղթակցին տեղեկացրեց հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննիսյանը, պատճառները զուտ տեխնիկական ենՙ անդամներից մի քանիսը զբաղված են այդ օրերին։