«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2003-09-23 | #172, 2003-09-24 | #173, 2003-09-25


ԲԱՔՈՒ. ՓՈԽԶԻՋՈՒՄ ԱՌԱՆՑ ԶԻՋՄԱՆ

ԲԱՔՈՒ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը երեկ ասել Է, թե Ղարաբաղի խաղաղության գործընթացը կակտիվանա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո։ Ադրբեջանի համար բանակցություններում ընդունելի Է ցանկացած փոխզիջում, որը կասկածի տակ չի առնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ինտերֆաքսին ասել Է Մամեդովը։ Նա հաստատել Է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ապագայում կհանդիպեն Շվեյցարիայում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4