ՆՅՈՒ ՅՈՐՔ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ կայացել Է Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ։ Ադրբեջանի պետական հեռուստատեսությունն այսօր հաղորդել Է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը։