Միչիգանի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի եւ լեզվաբանության ֆակուլտետի կազմակերպությամբ հոկտեմբերի 2-5-ը համալսարանի հասարակական աշխատանքների շենքում տեղի են ունենալու հայկական լեզվաբանության հարցերին նվիրված 7-րդ եւ արդի արեւմտահայերենի հարցերին նվիրված առաջին միջազգային կոնֆերանսները, տեղեկացնում է այդ առթիվ տվյալ համալսարանից ստացված հաղորդագրությունը։
Կոնֆերանսների աշխատանքներին մասնակցելու են պրոֆեսորներ Գեւորգ Պարտակչյանը, Ջոս Վայտենբերգը (Լեյդեն համալսարանից), Թեո վան Լինտը (Օքսֆորդ համալսարանից) եւ Անահիտ Տոնապետյանը (Ինալկոյից, Փարիզ)։
Կոնֆերանսների փակման օրը կլոր սեղանի շուրջ անցկացվելու է արդի հայերենի դասավանդման հարցերին նվիրված քննարկում։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել Ջուլի Սեպտրիոնինՙ Septrion@umich.edu հասցեով։