«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2003-09-25 | #174, 2003-09-26 | #175, 2003-09-27


ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ՈՒԿՐԱԻՆԱ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը շուտով կմեկնի Ուկրաինա, որտեղ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կմրցի դաշտի տերերի, ֆրանսիացիների եւ Սերբիայի ընտրանու հետ։ Սեպտեմբերի 30-ին Միխայ Ստոյկայի սաներն ուժերը կչափեն ուկրաինացիների հետ։ Մեր հավաքականի գլխավոր մարզչի հավաստմամբ, առաջին հանդիպումը շատ կարեւոր նշանակություն ունի հայ պատանիների համար։ Այդ խաղում մեր ֆուտբոլիստները պետք է ձգտեն չպարտվել։ Երկու օր անց ՀՀ պատանեկան հավաքականն ուժերը կչափի ֆրանսիացիների հետ, իսկ ավարտական խաղում հայ ֆուտբոլիստների մրցակիցը կլինեն Սերբիայի իրենց հասակակիցները։ Պատանեկան հավաքականում այսօր տոն են տալիս «Փյունիկի» հիմնական կազմի ֆուտբոլիստներ Ապուլա Բետեն, Կառլ Լոմբեն, Էդգար Մանուչարյանը, Նդումբուկ Բալեպ Բան եւ Ժորա Հովհաննիսյանը։ Քանի որ նրանք մասնակցելու են ընտրական մրցաշարին, ուստի «Փյունիկի» մասնակցությամբ ՀՀ առաջնության առաջիկա հանդիպումը տեղի կունենա նշանակված ժամկետից երկու օր շուտ։ 18-րդ տուրի «Փյունիկ»-«Կոտայք» հանդիպումը նշանակված էր սեպտեմբերի 29-ին, սակայն տեղի կունենա այսօր, ժամը 16.30-ին «Մալաթիայի» ֆուտբոլի դպրոցի խաղադաշտում։ 18-րդ տուրի մյուս հանդիպումները կկայանան նախատեսված ժամկետին։ Սեպտեմբերի 29-ին «Բանանցն» Արարատում կմրցի «Արաքսի» հետ։ Հաջորդ օրը Կապանում «Շիրակն» ուժերը կչափի «Լեռնագործի» հետ։ Այդ օրը կկայանա նաեւ «Միկայի» եւ «Դինամոյի» հանդիպումը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4