ՓԱՐԻԶ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հինգշաբթի երեկոյան Ատլանտյան օվկիանոսում սկսվել են աշխարհի ամենախոշոր «Քուին Մերի-2» ծովաշրջագայության օվկիանոսային նավի առաջին փորձարկումները։ 345 մ երկարությամբ նավի առաջին ելքը ծով տեւել Է մոտ մեկ ժամ։
Առաջիկա օրերին կոնստրուկտորները մի շարք փորձարկումներ կանցկացնեն նավի տարբեր պարագծեր ստուգելու նպատակով։ «Քուին Մերի-2»-ը բաց ծովում կարող Է զարգացնել իր առավելագույն արագությունըՙ 30 ծովային հանգույց (ժամում 55 կմ)։
Օվկիանոսային նավի կառուցումը, որն սկսվել Է 2002 թվականի հունվարին, պետք Է ավարտվի այս տարվա վերջերին։ 150 հազար տոննա ջրածավալի «Քուին Մերի-2»-ը Ֆրանսիային պատվիրել Էր «Կունար» բրիտանական ընկերությունը։ Առաջին նավարկության 2800 տոմսերի մեծ մասն արդեն վաճառված Է։ Ամենաշքեղ նավասենյակների արժեքը 41 հազար 200 եվրո Է։