Էն Արբորի Միչիգան համալսարանում «Բանաստեղծական մոտեցման իրավունքն ու պատմության մարմնավորումը» թեմայի շուրջ դասախոսությամբ հոկտեմբերի 6-ին հանդես է գալու կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, հաղորդում է այդ առթիվ վերոհիշյալ համալսարանից էլ. փոստով ստացված տեղեկատվությունը։
Տորոնտո համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինն ավարտած անվանի կինոգործչի առաջին գործերը եղել են 1985 թ. «Նոր մթնշաղի գոտին» եւ «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է» ֆիլմերի համար դրվագների նկարահանումները, որոնցից հետո սկսվել է նրա հաղթարշավը։
Դասախոսությունից առաջ նույն համալսարանի բնական գիտությունների դահլիճում հոկտեմբերի 4-ին կայանալու է ռեժիսորի «Արարատ» ֆիլմի ցուցադրումը։ Համալսարանում գործող հայ ուսանողների մշակութային ընկերակցութունը կոչ է արել բոլորին ներկա գտնվել ցուցադրմանը։
Հ. Ծ