«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2003-09-26 | #175, 2003-09-27 | #176, 2003-09-30


ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԵՐԻ ՈՒ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՉԻ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՒՄ

Մայրաքաղաքում գործող մշակույթի տների ու երաժշտական դպրոցների թիվը հասնում է 2 տասնյակի։ Դրանցից 12-ը քաղաքապետարանի ենթակայության տակ են, մնացած 8-ը համայնքային ու նախարարական պատկանելություն ունեն։ Այդ կառույցներից յուրաքանչյուրն իր վերմակի չափով եւ այս օջախների կարեւորության սեփական նկատառումներով է կազմակերպում ու ծրագրում դրանց զարգացման ծրագրերը։

Արդյունքում դրանք գոյատեւում են մեկը մեկից տարբեր, չհամակարգված հարաբերություններով, ինչը մշակույթի տների ու երաժշտական դպրոցների աննախանձելի վիճակի անմիջական պատճառներից է։

Նրանց բախտակից են նաեւ գրադարանները։ Դրանցից միայն Ավ. Իսահակյանի անվան գրադարանն է իր մասնաճյուղերով քաղաքապետարանի ենթակայության տակ, մյուսները տրվել են տեղական ինքնակառավարման մարմիններին։ Սակայն գրադարանները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու, այլ բառով ասածՙ կոմպյուտերիզացնելու համար որոշակի քայլեր են նախատեսվում։ Ինչպես տեղեկացրեց քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի վարչության պետ Արման Սահակյանը, միայն Ավ. Իսահակյանի անվան գրադարանի նորացման համար կծախսվի 100 հազար դոլար։ Վերջին շրջանում գրադարաններ հաճախորդների հոսքն աննախադեպ ավելացել է։ Արման Սահակյանը հավաստեց, որ գրադարանների ճակատագիրը վտանգի չենթարկելու համար դրանցից որեւէ մեկի սեփականաշնորհում առաջիկայում չի նախատեսվում։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4