Հայաստանում դեռեւս 38,9%-ով պակաս հացահատիկ է հավաքվել
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանում ավարտին են մոտենում հացահատիկի բերքահավաքի աշխատանքները. սեպտեմբերի 26-ի դրությամբ 199 378 հա ցանքատարածությունից հնձվել է 92%-ը եւ հավաքվել է 289 645 տոննա բերք։ Սա 111,6 հազ. տոննայով, կամ 38,9%-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից։ Ինչպես հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության ճյուղերի զարգացման վարչությունում, հացահատիկի միջին բերքատվությունը կազմել է 15,5 ց/հա, ինչը 6,4 ցենտներով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից։ Այս տարի հացահատիկի առավելագույն բերքատվությունը (30 ց/հա) գրանցվել է Արարատի եւ Արմավիրի մարզերում, նվազագույնըՙ Կոտայքում (9 ց/հա)։