Լրատվական գործակալությունները գուժում են, որ 94 տարեկանում մահացավ աշխարհահռչակ կինոբեմադրիչ, ծագումով հույն Էլիա Կազանը, որի նկարահանած ֆիլմերը «Օսկար» մրցանակի են արժանացել 20 անգամ։ Նրա ամենամեծ ճանաչում ունեցած կինոնկարն «Ամերիկա, Ամերիկան» է, որտեղ դաժան վկայություններ կան նաեւ Հայոց ցեղասպանության մասին։ Լայն ճանաչման են արժանացել նաեւ Կազանի մյուս ստեղծագործություններըՙ «Ցանկության տրամվայը», «Շրջիկ առեւտրականի մահը», «Կատուն հրաշեկ տանիքին», «Քարափների վրա» (Մառլոն Բրանդոյի գլխավոր դերակատարությամբ) եւ այլ ժապավեններ։
Կազանը ծնվել է Ստամբուլում, հույն ընտանիքում եւ չորս տարեկանում ընտանիքի հետ գաղթել էր Ամերիկա։
Ս. Գ.