ԲԵՅՐՈՒԹ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկահայ բեմադրիչ Նիկոլ Պեսճյանի «Մյուռոն» վավերագրական ժապավենը, ավելի քան 70 կինոնկարների թվում, ներկայացվել Է Հունաստանի Հոդոս կղզում հրավիրված կինոյի համաշխարհային փառատոնում։ Ըստ Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի, ֆիլմը նվիրված Է Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին եւ ներկայացնում է Կիլիկիո կաթողիկոսության մյուռոնօրհնության արարողությունը 2001 թվականին։