«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2003-09-27 | #176, 2003-09-30 | #177, 2003-10-01


ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Հունաստանի Կրետե կղզում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում Մակեդոնիայի թիմի կազմում հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը երկրորդ տուրում էլ հաղթանակ տոնեց։ Այս անգամ նա սեւերով առաջին խաղատախտակի վրա պարտության մատնեց գերմանացի Նայդիչին։ Նրա շնորհիվ Մակեդոնիայի թիմը խուսափեց բելառուսական «Էյնաթենի» հետ մրցախաղում պարտություն կրելուց։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքիՙ 3-3։ Հետաքրքրական է, որ բելառուսական թիմում բոլոր 6 խաղատախտակների վրա էլ խաղում էին օտարերկրացի շախմատիստներ (4-ըՙ Գերմանիայից, մեկականՙ Ուկրաինայից ու Հոլանդիայից)։

Սլովակիայի «Կորպորա Մարտին» թիմում 2-րդ խաղատախտակի վրա Սերգեյ Մովսիսյանը ռուսաստանցի Գալկինի հետ խաղաղ դաշն կնքեց։ Ռուսական «Նորիլսկի նիկելը» մրցավեճը շահեց 3,5-2,5 հաշվով։ Երկրորդ տուրում էլ 100 տոկոսանոց արդյունքի հասավ «Լադյա-Կազան-1000»-ը, որի կազմում հանդես է գալիս Գարրի Կասպարովը։ Ճիշտ է, այս անգամ Կասպարովը չէր խաղում, սակայն առանց նրա էլ ռուսաստանյան թիմը բացահայտ առավելության հասավ Հս. Իռլանդիայի շախմատիստների նկատմամբ։ 2 տուրից հետո «Լադյա-Կազան-1000»-ը 12 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը։ 2-րդ տեղում Ռուսաստանի «Տոմսկ-400-Յուկոս» թիմն էՙ 11 միավոր։ 10 միավոր է վաստակել ֆրանսիական ՆԱՕ թիմը։ Վլադիմիր Հակոբյանի թիմն ունի 9 միավոր, Սերգեյ Մովսիսյանի խաղընկերները վաստակել են 8 միավոր։

Կանանց մրցապայքարում մեկնարկից առաջատարի դիրքը ստանձնել է Սերբիա եւ Չեռնոգորիայի «Ինտերնետ Պոդգորիցա» թիմը, որը երկու տուրերում էլ միեւնույն 4-0 հաշվով հաղթել է մրցակիցներին։ Այս անգամ առաջատարը պարտության մատնեց Իսլանդիայի թիմին։ Հաղթական միավորներ գրանցեցին ռուսաստանցիներ Մատվեեւան, Կոստենյուկը, ինչպես նաեւ Սերբիան ներկայացնող Չելյուսկինան եւ Բենդերասը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4