ՀՀ ԿԲ խորհուրդը սեպտեմբերի 30-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տ. Սարգսյանը, հաստատեց «ՀՀ կենտրոնական բանկում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունների կարգը», ինչպես նաեւ լրացումներ կատարվեցին «ՀՀ կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամի հաշվարկային փոխարժեքի սահմանման կարգում»։
Խորհրդի որոշմամբ գրանցվեց «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Արարատ» մասնաճյուղը (ք. Արարատ, Խանջյան 12 ա հասցեով)։
ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա տրամադրել անհատ ձեռնարկատերեր Էդուարդ Հարությունյանին, Հայկանուշ Գրիգորյանին եւ Հենրիկ Կարապետյանին, ինչպես նաեւ «Գեղամ Արքա» ՍՊԸ-ին։
Խորհրդի որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց անհատ ձեռնարկատեր Արման Պողոսյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 410 լիցենզիան։
Խորհուրդը քննարկեց եւ հավանություն տվեց ««Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին, որոնք սահմանված կարգով կուղարկվեն կառավարություն։
Նիստում որոշում կայացվեց հրատարակել «ՀՀ ԿԲ տեղեկագիր» ամսական պարբերականի 2003 թ. օգոստոս ամսվա համարը։
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն