Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԲ նախագահը եւ խորհրդի անդամները հանդիպեցին «Կրեդիտ-Երեւան բանկի» ավանդատուների հետ, որի ժամանակ բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը ներկայացրեց բանկի վերջին ամիսների ֆինանսական հոսքերը։
ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը այսօրվա նիստում որոշում է կայացրել ապասառեցնել «Կրեդիտ-Երեւան բանկի» հետ պայմանագիր չկնքած ֆիզիկական անձ ավանդատուների ավանդներըՙ 1500-ական դոլարի չափով։ Վճարումը կսկսվի իրականացվել հոկտեմբերի 1-ից։
Հանդիպման ժամանակ ավանդատուներին հայտարարվեց, որ ԿԲ խորհրդի որոշմամբ «Կրեդիտ-Երեւան բանկի» ժամանակավոր ադմինիստրացիային իրավունք է վերապահվել փոխադարձ համաձայնության դեպքում պայմանագիր չունեցող ավանդատուների հետ պարտավորությունների բավարարումն իրականացնել գույքով կամ այլ ակտիվներովՙ ավանդի 20 հազար դոլարի սահմաններում (այդ թվում վերոհիշյալ 1500 ԱՄՆ դոլարը)։
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն