«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2003-09-27 | #176, 2003-09-30 | #177, 2003-10-01


ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ «ՇԱՏԱԽՈՍՈՒՄ» Է

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը։ Նիստին ներկա չէր Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւը։

Ամբաստանյալ Կարեն Հունանյանը սկզբից եւեթ միջնորդեց անջատված մասը կցել այս գործինՙ անհեթեթ համարելով անջատված մասի գոյությունը։ Սրան ի պատասխան դատավոր Սամվել Ուզունյանն ասաց, որ դատարանը նման գործառույթ չունի։

Այնուհետեւ ամբաստանյալ Վռամ Գալստյանը հրաժարվեց իր պաշտպանիՙ Արարատ Բագրատունու ծառայությունիցՙ նշելով, որ պաշտպանը լավ չի ներկայացնում իր շահերը։ Վռամ Գալստյանն ընդհանրապես հրաժարվեց պաշտպանությունիցՙ կրկին ասելով, որ վերջին ժամանակներում իր նկատմամբ նորից բռնություններ, ներարկումներ են կատարվում։

Դատավորը տեղեկացրեց, որ դատարանը ստացել է Վռամ Գալստյանի խցակիցներից գրություն, որ Գալստյանն իրեն ագրեսիվ է պահում։ Ամբաստանյալը ժխտեցՙ ասելով, որ խցակիցներին բերեն դատարան, որտեղ եւ թող ասեն իր ագրեսիվության մասին։

Ամբաստանյալ Նաիրի Հունանյանն իր հերթին դատարանին տեղյակ պահեց, որ օրեր առաջ անջատված ռադիոն արդեն միացվել է։ Ամբաստանյալն ավելացրեց, որ մշակել է որոշակի մեթոդ, որպեսզի իր գրություններն ու դիմումները մեկուսարանից չկորչեն եւ հասնեն հասցեատերերին։ Պարզվում է, ըստ Հունանյանի, այսուհետեւ մենք ստիպված կլինենք իր բոլոր տարաբնույթ նամակագրությանը տեղեկանալու նախօրոք։ Այս կապակցությամբ որոշակի դժգոհություններ եղան։

Չնայած դրան, Հունանյանը շարունակեց, որ Վռամ Գալստյանի դեմ բռնություններն ինքն ընկալում է որպես իր նկատմամբ կիրառված։ Հունանյանը չի կասկածում նաեւ, որ Գալստյանը ենթարկվել է բռնությունների, բայց դրանց կապակցությամբ միջնորդություն չարեց, քանի որ դատավարության որոշ մասնակիցներ բացակայում էին։

Այնուհետեւ դատարան հրավիրվեց փորձագետ Շավարշ Գեւորգյանը, որն իրականացրել է Արմենակ Արմենակյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4