«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2003-09-30 | #177, 2003-10-01 | #178, 2003-10-02


ԳԻՇԵՐՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳՆԴԱԿՈԾՈՒՄ ԵՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ-ԻՋԵՎԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Սեպտեմբերի լույս 30-ի եւ հոկտեմբերի լույս 1-ի գիշերները Ադրբեջանի Ղազախի շրջանի հենակետերից հրաձգային զենքերով գնդակոծվել է Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Կոթի-Իջեւան երթուղային միկրոավտոբուսի վարորդ Ավետիք Բեջանյանը հայտնեց, որ այդ գնդակոծությունների պատճառով ինքը ստիպված է եղել հոկտեմբերի 1-ի առավոտյան դեպի Իջեւան երթեւեկել Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհով, որ կառուցվում է Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Օրվա ցերեկային ժամերին Ոսկեպար-Կիրանց սահմանամերձ ճանապարհը ադրբեջանական կողմից չի գնդակոծվում, եւ մեքենաների զգալի մասը երթեւեկում է այդ ճանապարհով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4