ՀԱԱԳԱ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը Լեռնային Ղարաբաղի խնդիրը համարել Է «սուր, լուրջ եւ շատ մեծ»։ «Այն չպետք Է անտեսվի», ընդգծել է դիվանագետը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ կայացած հարցազրույցի ժամանակ։ Տրուբնիկովն այստեղ է ժամանել մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը ԵԱՀԿ-ի գործող նախագահիՙ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Յաապ դը Հոոպ Սհեֆերի հետ։
Տրուբնիկովը ողջունել է «դեռեւս ոչ Բաքվում, ոչ Երեւանում, ոչ էլ Ստեփանակերտում չեղած հոլանդական ներկայացուցչության» մտադրությունըՙ «ուղեւորվելու տարածաշրջանՙ տեսնելու համար, թե ինչ վիճակում է ներկայումս գտնվում ղարաբաղյան գործընթացը»։
«Մենք ջանացինք դը Հոոպ Սհեֆերի ուշադրությունը հրավիրել ղարաբաղյան հիմնախնդրի վրա,- նշել Է Տրուբնիկովը։ - Իմ կարծիքով, դա մեզ հաջողվեց»։ «Տարածաշրջան այցելելու բուն որոշումն ասում Է այն մասին, որ ԵԱՀԿ-ի հաջորդ նախագահըՙ Բուլղարիան, արդեն հետաքրքրվում Է այդ խնդրով»։ «Կարծում եմ, որ այդ Էստաֆետը կշարունակեն բուլղարները, եւ գործընթացն առաջ կընթանա», նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը։