«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2003-09-30 | #177, 2003-10-01 | #178, 2003-10-02


ԷԴՎԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանն իր կյանքն ապրեցՙ լույս ու բարություն ճառագելով, իր անսպառ գիտելիքները գրականությանն ու գիտությանը նվիրաբերելով, - Հայաստանի ազգային գրադարանում այսօր էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ ասաց գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը։ Ջրբաշյանն իր դերն ունեցել է մեր բոլորիս կյանքում, քանզի եթե նա գրած լիներ միայն «Գրականության տեսություն» բուհական դասագիրքը, արդեն բավական էր, որպեսզի հասկանայինք, որ նա իսկապես անփոխարինելի գիտնական է ու մտավորական, ասաց նա։

Ինչպես իր ելույթում նշեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, մեծ խորհուրդ կա այն բանում, որ Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 80-ամյակը նշվում է նաեւ Ազգային գրադարանում, քանզի գիրք եւ Ջրբաշյան հասկացությունները շատ սերտորեն են կապված միմյանց։ Ջրբաշյանը գրական հարուստ ու վիթխարի ժառանգության հեղինակ է, Հովհաննես Թումանյանի մասին նրա քառահատոր ուսումնասիրությունը մի իսկական հանրագիտարան է հայ մեծ բանաստեղծի մասին»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4