«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2003-09-30 | #177, 2003-10-01 | #178, 2003-10-02


«ԵԷՍ ՌՈՍՍԻ»-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՍԿՍԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՄՈՍԿՎԱ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՌԴ արդյունաբերության եւ գիտության նախարարությունում կարծում են, որ հայկական էներգաձեռնարկությունները, որոնք անցել են Ռուսաստանին իբրեւ սեփականություն միջուկային վառելիքի դիմաց Հայաստանի պարտքերի հաշվին, պետք է դրական դինամիկա ցուցադրեն, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը։ «Էներգաձեռնարկությունները պետք է դրական դինամիկա ցուցադրեն առաջին հերթին Հայաստանի տարածքում», ասել է արդյունաբերության եւ գիտության նախարար Իլյա Կլեբանովը։ Նրա տեղեկատվությամբ, «ԵԷՍ Ռոսսիի» ՌԲԸ-ն պատրաստ է սկսել աշխատանքը Հայաստանի տարածքում»։ Ինչպես հայտնել են էներգահոլդինգի մամլո ծառայությունից, անցած շաբաթ «ԵԷՍ Ռոսսիի» ՌԲԸ-ն պայմանագիր է ստորագրել հայկական կողմի հետՙ Հայաստանում գտնվող Հրազդանի ՋԷԿ-ը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին։ Ընդամենը հայկական տարածքում ընկերությունը գործում է երեք առանցքային էներգաօբյեկտների հետ, այդ թվում Հայկական ԱԷԿ-ը եւ Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը, որի մեջ մտնում են 5 հիդրոէլեկտրակայաններ, հայտնել են մամլո ծառայությունում։ «Ինչ վերաբերում է վերջերս «ԵԷՍ Ռոսսիի» ՌԲԸ հավատարմագրային կառավարումն ստացած Հրազդանի ՋԷԿ-ին, ապա նախապատրաստական փուլն արդեն անցել է։ ՌԲԸ-ն պատրաստվում է Հրազդանի ՋԷԿ-ի կառավարմանը», ասել է մամլո ծառայության աշխատակցուհին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4